Լուրեր

« «հեղափոխությունից» հետո աշխարհից փող ուզելու գործում այս կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արձանագրել է հետևյալ ցուցանիշները». Արմեն Աշոտյան

16.06.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսպես կոչված «հեղափոխությունից» հետո աշխարհից փող ուզելու գործում այս կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արձանագրել է հետևյալ ցուցանիշները.
 
ԵՄ՝ հավելյալ 25 մլն եվրո, կտրամադրվի 2019 թվականին
ԱՄՆ՝ հավելյալ 40 մլն $, կտրամադրվի 2020 թվականին
 
Այո, այսքանն է:
 
Հիշեցնեմ, որ առանց "թավշյա շոուի" մենք 2017-2020 թվականների համար արդեն երաշխավորել էինք 160մլն եվրոյի աջակցություն:
 
Այսինքն, մեր երկրում աննկարագրելի և կործանարար խժդժություններ, վայրիվերումներ, ցնցումներ, անհանգստություններ առաջացնելու արժեքը կազմում է ընդամենը մոտ 70 մլն ամերիկյան դոլար:
 
Սա է հեղափոխության կապիտալիզացիայի ֆինանսական արժեքը: Այսքան արժե ձեր "հեղափոխոթյունը" համաշխարհային քաղաքականության մեջ:
 
Իսկ վնասների մասին դեռ չեմ խոսում: Հետևությունները թողնում եմ ձեզ:
 
Վայելեք, պարոնայք, լավ հանգստյան օրեր եմ մաղթում»:

← Վերադառնալ ցուցակին