Լուրեր

«Մոնթեն հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել». Էդուարդ Շարմազանով

12.06.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հունիսի 12 -ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար հրամանատար Ավոյի հիշատակի օրն է։
 
Ասված է. "Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից"։
 
Մոնթեն նահատակվեց հանուն հայրենիքի,ընտրելով Վարդան Մամիկոնյանի "իմացեալ մահն անմահություն է" գաղափարը։
 
Մոնթեն արեց անհնարինը , նա հաղթեց մահն ու գնաց հավերժություն։
 
Հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել։
 
Հաղթեց, որովհետև գիտակցեց , որ հաղթանակների դարբինը մենք պետք է լինենք։
 
Հաղթեց, քանի որ Արցախում և Հայաստանում դավադիր ուժեր չէր փնտրում, այլ լուռ ծառայում էր Հայրենիքին։
 
Հաղթեց, քանի որ Հայրենիքում ներքին թշնամիներ չուներ։
 
Եվ , վերջապես, հաղթեց ,քանի որ անսահման սիրում էր Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով։
 
Փա'ռք Արցախյան հերոսամարտի նահատակված և կենդանի բոլոր հերոսներին»։
 

← Վերադառնալ ցուցակին