Լուրեր

«Դու կուլտուրական բռնապետ ու դիկտատոր մարդ ես, բա քեզ սազու՞մ է ժողովրդավարությունը». Էդուարդ Շարմազանով

11.06.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Դու խոսիր Ալիևի կիրթ լինելուց ու պատերին ծեփելուց, բայց ոչ՝ ժողովրդավարությունից

 
Նիկոլ Փաշինյանին մեկը չկա՞ ասի, որ բավական է խոսես ժողովրդավարությունից։
 
Ինքն ուր, ժողովրդավարությունն ուր։
 
Ինքը կարող է խոսել գաղտնալսումից, մարդ բռնելուց, օտարերկրյա գործակալներից, դավադիր ուժերից, և վերջապես Ալիևի կիրթ ու նորմալ լինելուց։
 
Թե չէ, դրել է ժողովրդավարության հաղթանակ։
 
Հ.Գ.Դու կուլտուրական բռնապետ ու դիկտատոր մարդ ես, բա քեզ սազու՞մ է ժողովրդավարությունը»:

← Վերադառնալ ցուցակին