Լուրեր

«Չի կարելի մեկ մարդու այս քմահաճույքով երկիր ղեկավարել».Կարինե Աճեմյան

11.06.2019

ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի խոսքով՝ մենք քայլ առ քայլ մոտենում ենք բռնապետության . «Միանձնյա որոշումներ կայացնող այս մարդու կապրիզները, ես դժվարանում եմ ասել թե մեզ ուր կտանի»,- «Հենարան» մամուլի ակումբում լարգրողների հետ հանդիպմանը ասաց նա:

 
Աճեմյանն ընդգծեց՝ այժմ մեր առաջ շատ մարտահրավերներ կան և Արցախը շատ բարդ օրեր է ապրում, այն պատճառով, որ մենք միասնական չենք.«Այլևս չկա միասնականություն, կա շատ մեծ ագրեսիա և՛ Արցախի ղեկավարության հանդեպ, և՛ առհասարակ ներսում այն մարդկանց հադեպ, ովքեր երկիրը առաջ են տարել»:
 
Անդրադառնալով Նիկոլ Փաշինւյանի ՀՀԿ-ին անընդհատ հիշատակելուն Աճեմյանն ասաց.«Արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը որևէ նոր խոսք չի ասել, չի կարելի մեկ մարդու այս քմահաճույքով երկիր ղեկավարել: ՀՀԿ-ին նա հիշում է, որովհետև ՀՀԿ-ն անցյալում շատ ու շատ ծրագրեր է իրականացրել, իսկ այն ինչ մենք տեսնում ենք այսօր երկրում պարզապես վատ կառավարման արդյուք է»:
 
Ավելին՝ տեսանյութում:
 
henaran.am
 

← Վերադառնալ ցուցակին