Լուրեր

«Սերժ Սարգսյանն ունի մարտական ընկերներ, մի բան, որ Աստված տա Նիկոլ Փաշինյանը չունենա».Արմեն Աշոտյան

07.06.2019

 «Մենք երբեք չենք ասել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը չի լինելու: Նուր Սուլթանում չի եղել այն հանդիպումը, որի համար հայկական կողմը դիմել էր: Ռուսական կողմը մեր կողմին ասել էր՝ կգաք Պիտեր կհանդիպենք»:

 
 Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ում խոսքերով, անլրջություն է, երբ երկրի ղեկավարն արտաքին և ներքին քաղաքական ինտերվյուների մեջ փորձում է արձագանքել ֆեյսբուքյան լրահոսին.
 
«Օրինակ՝ երեկ նա Պուտինի հետ հանդիպմանը հատուկ շեշտեց, որ Նուր Սուլթանում հանդիպել են: Դա Պուտինի համար չէր ասում, դա Հայաստանի ներքին լսարանի համար էր ասում, որպեսզի հերքի Նուր Սուլթանում տապալված այցի տպավորությունները:
 
Նա ասում է՝ պարի ընկերները: Այո, Սերժ Սարգսյանն ունի պարի ընկերներ, շախմատի ընկերներ, խաշի, ուսանողական ընկերներ, բայց նա ունի նաև մարտական ընկերներ, մի բան, որ Աստված տա Նիկոլ Փաշինյանը չունենա»:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին