Լուրեր

«Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում». Էդուարդ Շարմազանով

01.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները:
 
Հունիսի 7-11ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:
 
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են և ակնհայտ է,որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ :
 
Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջևանի հատվածում:
 
Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին: 
Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները,որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները:
Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:
 
Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական և ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից և թույլ չպետք է տալ Ադրբեջանի,Թուրքիայի և գրանտակեր,հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
 
Հ.Գ.
Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա,որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել...
 
Հ.Հ.Գ.
Տղերք,հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում; Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»:

← Վերադառնալ ցուցակին