Լուրեր

Բացվել է Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը

31.05.2019

Այսօրվանից բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ 

 
Էջում նշված է, որ այն ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անցած ուղին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության,  անվտանգության ապահովման, ինչպես նաև բանակաշինության ու պետության կայացման գործում նրա ունեցած անուրանալի ավանդը ներկայացնելու, ՀՀ 3-րդ նախագահի ընթացիկ գործունեության, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ նախագահի տեսակետների, դիրքորոշումների մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
 
Արդեն բավականին ժամանակ  ֆեյսբուքում ակտիվ գործում են Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից ստեղծված ոչ պաշտոնական կայքեր, սակայն հատկապես ԶԼՄ-ների համար շատ կարևոր է պետական, քաղաքական գործիչների կամ կազմակերպությունների պաշտոնական հարթակների առկայությունը, որտեղից նրանք կարող են ստանալ և հանրությանը փոխանցել հավաստի, պաշտոնապես հաստատված տեղեկություններ` նկատի առնելով, որ ինտերնետային տիրույթում այսօր հրապարակ նետվող մեծ ծավալի տեղեկատվական հոսքերի մեջ հաճախ են հանդիպում հանրությանն ապատեղեկացնող ոչ հավաստի լուրեր:

← Վերադառնալ ցուցակին