Լուրեր

«Եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, ինչպե՞ս եղավ՝ Ղրղզստանի նախագահը ստացավ մեդալը, չնայած որ ընդամենը 2017թ-ին է դարձել նախագահ». Շարմազանով

30.05.2019

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 

«Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու չի արժանացել ԵԱՏՄ 5-ամյակի մեդալին՝ նշելով, թե տարօրինակ կլիներ, եթե ինքը ԵԱՏՄ 5-ամյակի մեդալ ստանար:
Երևի նկատի ունի իր՝ ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելը:
Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի: Կան շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր հենց ԵԱՏՄ-ում:
 
Երկրորդ, եթե մեկնաբանում է, նշանակում է՝ որոշակի անհարմարություն է զգացել և դա հեչ լավ չէ:
 
Եվ վերջապես, եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, էդ ինչպե՞ս եղավ՝Ղրղզստանի նախագահը ստացավ այդ մեդալը, չնայած նրան, որ ընդամենը 2017թ. նոյեմբերին է դարձել երկրի նախագահ:
 
Հ.Գ.
Կարիք չկա՝ ամեն աննշան հարցի վերաբերյալ փորձել լուրջ պատասխաններ փնտրել:
 
Դա անլրջացնում է խոսքը»:

← Վերադառնալ ցուցակին