Լուրեր

«Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են». Սերժ Սարգսյանի փաստաբան

07.02.2019

Այսօր որոշ առցանց լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ կայքի՝ չի բացառվում, որ հենց դա էլ ազդել է Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վրա։
168.am-ն այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց Ս. Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանից։
«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել և մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները։ Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն՝ իբրև թե պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Միանշանակ կարող եմ ասել՝ դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են»,- մեզ հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

 

← Վերադառնալ ցուցակին