Լուրեր

Տեղեկատվություն ՀՀԿ գործադիր մարմնի նիստից

08.03.2012

Սույն թվականի մարտի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվեցին կազմակերպչական և այլ հարցեր:
ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:
Գործադիր մարմինը հավանության արժանացրեց` ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին, բ/ համագումարի բանաձևի նախագիծը:
Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը:
Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Արթուր Գեղամի Հարությունյանին  ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն:
Նիստում քննարկվեցին նաև առաջիկա համագումարի անցկացման հետ կապված կազմակերպական այլ հարցեր:  

← Վերադառնալ ցուցակին