Լուրեր

ՀՀԿ Սյունիքի երիտասարդական կազմակերպությունն այցելեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

05.03.2012

ՀՀԿ Սյունիքի երիտասարդական կազմակերպության թվով 150 երիտասարդներ մարտի 5-ին այցելեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծանոթացան Սպարապետի կենսագրությանը և անցած հերոսական ուղուն, հաջորդ օրը այցելեցին Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեցին արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Պանթեոնից հետո ներկա գտնվեցին << Մայր Հայաստան>> ռազմական թանգարանում, որտեղ թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ներկայացրեց ինչպես արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների, այնպես էլ` Մեծ հայրենականում զոհված հայորդիների սխրանքներին: 

← Վերադառնալ ցուցակին