Հարցազրույցներ

Մոտ ապագայում մենք կկարողանանք գեներացնել իշխանության դեմ մեծ շարժում․Հայկ Դերզյան

01.04.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախում ստեղծված լարված իրավիճակին, դրան զուգահեռ` Նիկոլ Փաշինյանի` խաղաղության պայմանագրի մասին խոսելուն և ընդդիմության կողմից` քաղաքական գործընթաց չսկսելուն: «Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության օրակարգից խոսելուն,նոյեմբերի 9-ից հետո իշխանության կողմից շրջանառվում էր այն թեզը, որ այս իշխանությունը կատարել է շատ կարևոր որոշում,որ նոյեմբորի 9-ից հետո ամեն ինչ լավ է լինելու, լինելու է խաղաղություն, այնինչ` մենք տեսանք հակառակ պրոցեսը, տեսանք, որ Ադրբեջանը բացարձակ չի կատարում այդ կետերը, որոնք ամրագրված էին նոյեմբերի 9-ի գիշերվա չարաբաստիկ փաստաթղթով:Մենք ունենք նոր գերիներ, ունենք մի շարք գերիներ, ովքեր դեռևս վերադարձված չեն, ասեմ ավելին`Բաքվում դատվում են, ունենք իրավիճակ, երբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է`սկած Գորիս-Կապան ճանապարհահատվածից, չնայած որը մեր իշխանությունները որակեցին որպես Ադրբեջանի մաս, Սև լիճը և այլ տարածքներ փաստացի այս պահին գտնվում են Ադրբեջանի կառավարման ներքո, և, ըստ այդմ, խոսել խաղաղության պայմանագրից ուղղակի անիմաստ է»:

 
oragir.news

← Վերադառնալ ցուցակին