Հարցազրույցներ

Մենք Արցախի ՊԲ չունե՞նք, ՀՀ ԶՈՒ-եր չունե՞նք. Էդուարդ Շարմազանով

26.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, շեշտեց՝ հանրությունն իրավունք ունի ակնկալել ռուս խաղաղապահներից ավելի արդյունավետ գործողություն և խաաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը և պաշտոնական Մոսկվան պետք է հասկանան, որ այստեղ դրված է նաև իրենց հեղինակության խնդիրը:

 
Միևնույն ժամանակ, Շարմազանովը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ազդակ են Ադրբեջանի համար: Շարմազանովը հարցնում է՝ մենք Արցախ ՊԲ չունե՞նք, մենք զինված ուժեր չունե՞նք, ու նկատում, որ եթե Հայաստանի պաշտպանության նախարարը Վեդիում զբաղված է լինելու քարոզարշավով, իրավիճակն այսպիսին պետք է լինի, որովհետև նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի ստորագրման օրը Հայաստանն ավելի ուժեղ էր, քան հիմա:
 
Անցնող 1,5 տարվա ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել Հայաստանն ուժեղացնելու համար:
 
TV 5 հ/ը
 

← Վերադառնալ ցուցակին