Հարցազրույցներ

«Ես հիմա մտածում եմ, որ գուցե սրանք միտումնավո՞ր են անում, գուցե այս վիրուսի հետ կապված ինչ-որ ծրագրե՞ր կան»․ Մարգարիտ Եսայան

04.06.2020

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– Տիկին Եսայան, Հայաստանում հունիսի  4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի: Ինչո՞ւ կանգնեցինք նման ծանր իրավիճակի առաջ։

– Միշտ էլ ասել եմ, որ, իրականում, հենց առաջին պահից իշխանությունների կողմից անլուրջ վերաբերմունք ցուցաբերվեց կորոնավիրուսի հանդեպ։ ՀՀ իշխանությանը թվաց, թե վիրուս է, էլի, կանցնի, և ցավալին այն է, որ ամենաբարձր մակարդակով թեթև ընդունեցին սա։ Սա, առաջին հերթին, կապված է իշխանության անփորձության հետ, երկրորդ՝ իրենք ուղնուծուծով պոպուլիստ են, իրենց բոլոր հայտարարություններով և գործողություններով փորձում են ժողովրդահաճո լինել, լոպազանալ, թե իբրև իրենք ամեն ինչ հասկանում են և ամեն ինչ գիտեն։ Իրենք պետք է լրջանային դեռ հունվար ամսից, երբ արդեն հայտնի էր այս վիրուսից գրանցվող ցուցանիշների մասին։

Ամենասարսափելին ինձ համար այն է, որ, երբ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն առաջին օրերից զգուշացնում էին, ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն տարածեց, որ ստեղծված իրավիճակում պատրաստ ենք օգնել օրվա իշխանությանը, որ պատրաստ ենք ցանկացած հարցում ցանկացած ձևով կանգնել իշխանության կողքին և աջակցել, սկսեցին մեզ սևացնել, վարկաբեկել, ծաղրել, ու հիմա իրենք են դարձել ծաղրի առարկա, բայց դա չէ իմ հոգսը։ Իմ հոգսն այն է, որ ամբողջ մեր պետությունը, ամբողջ մեր ժողովուրդը հայտնվել է շատ վատ սահմանագծում, դրա միակ  մեղավորն ու պատասխանատուն մեկ անձ է, և այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Իզուր տեղը թող պատասխանատվությունն ուրիշների վրա չգցի։ Ինքը միանձնյա բռնապետական իշխանություն է իրականացնում Հայաստանում, և դրա համար ցանկացած բան, որ այսօր Հայաստանում կատարվում է, ցանկացած մեկ մարդու մահվան մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

– Իսկ հիմա ի՞նչ քայլեր պետք է անել այս իրավիճակը գոնե մեղմելու համար։

– Պետք է նայել աշխարհի փորձը։ Եթե հիշում եք՝ մարտի 16-ին, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, մեր ժողովուրդը կարգապահ էր, մոտ մեկ ամիս մարդիկ բարեխղճորեն կատարում էին պարետատան հրահանգները։ Գոնե իմ ընտանիքի և շրջապատի օրինակով կարող եմ ասել, որ մենք մոտ 40-50 օր տնից դուրս ենք եկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Հիմա թող մեղքը չգցի մեր ժողովրդի վրա։ Ժողովուրդն ի սկզբանե կարգապահ էր և պատրաստակամ էր լսել կառավարության և պարետատան հրահանգները, բայց ի՞նչն էր զավեշտալի՝ պարետը մի բան էր ասում, Նիկոլն իր առավոտյան լայվում մի այլ բան էր ասում, երեկոյան լայվում՝ լրիվ այլ բան։ Հասարակությանը խելագարեցնում էին, մարդիկ չէին հասկանում՝ դիմակը պետք է, պետք չէ, ձեռնոցը պետք է, պետք չէ։ Գիժը իրենք էին, բայց էս ժողովրդին խելագարեցրին։ Հայ ժողովրդի նման կարգապահ և իշխանությանը լսող ժողովուրդ երբևէ չի եղել, մանավանդ այս իշխանությանը, որին ինքն է բերել իշխանության։ Այդ ամբողջ ֆոնի վրա իրենք տարբեր տեղերում հավաքվում էին և անամոթաբար իրենց այդ հավաքույթների նկարները տարածում էին ֆեյսբուքյան իրենց էջերում։

Հիմա ի՞նչ պետք է անել։ Հիմա պետք է չափազանց լրջանալ, որովհետև Նիկոլն իր համար որևէ բարեկամ չի թողել, ՀՀ-ում այսօր Նիկոլը որևէ բարեկամ չունի, չկա մի մարդ, որը պատրաստ է օգնել Նիկոլին, որովհետև ինքը բոլորին վիրավորել է, բոլորին զզվացրել և հոգնեցրել է։ Բայց այսօր հանուն ՀՀ-ի՝ ես էլի պատրաստ եմ կանգնել և իմ ուժերի հնարավորության չափով օգնել։ Այսօր պետք է բոլորը լրջանան, և առաջին հերթին պետք է լրջանա Նիկոլ Փաշինյանը, որի հույսը չունեմ։ Նա և իր մերձավորները պետք է լրջանան, որովհետև շարքային քաղաքացին պարտաճանաչ է։ Մենք չենք ունեցել այնպիսի իշխանություն, որին քաղաքացին այդքան վստահի, ինչքան հենց Նիկոլի իշխանությանն էր վստահում, բայց նա կայծակնային արագությամբ այդ ամբողջ վստահությունը, հավատը, սերը իր նկատմամբ զրոյացրեց։

Դրա համար, ես որ ասում եմ՝ բոլորը պետք է լրջանան, նկատի չունեմ շարքային քաղաքացուն, մեր շարքային քաղաքացին միշտ էլ լուրջ է եղել, ժողովուրդը միշտ էլ խելացի է եղել։ Իշխանությունը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լրջանա, և այդ թվերը, որոնք հայտարարում է, այդ խայտառակ նկարները, որ ինքը քաղաքացիներից ստանում և տարածում է Ֆեյսբուքով, այս ամենի վերջը պետք է տրվի։ Ինքը պետք է նայի աշխարհի փորձը, պետք է լսի, ոչ թե լոպազի նման իրեն ձև տա, թե ամեն ինչ գիտի և կարող է անել, այլ փորձառու երկրների հետ խորհրդակցի։ Քանի դեռ ուշ չէ, պետք է աջակցություն պահանջի ԱՀԿ-ից, պետք է պաշտոնապես դիմի նրանց։ Անկեղծ եմ ասում՝ ոնց որ գերանդին առած՝ մահը լինի, որ հնձում է մարդկանց։ Հիմա պետք է այդ անլրջությունը, ջրիկությունները թողնել, սառը ջուր թող խմի, հանգստանա և դիմի ԱՀԿ-ին, Վրաստանին, Իտալիային, Չինաստանին, Գերմանիային, այն երկրներին, որոնք փորձառություն ունեն, խնդրի, աղաչի, որ մեզ օգնեն։ 3 մլն բնակչության համար այս վարակակիրների, մահերի թիվը սպիտակ ցեղասպանության պես բան է։ Ես սա մեծ ցավով եմ ասում։

– Այս իրավիճակում, երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ առողջապահության համակարգն այլևս չի դիմանում, առողջապահության նախարարը Ֆեյսբուքում «Լուսավոր Հայաստանի» վերաբերյալ գրառում կատարեց։ Որքանո՞վ է նորմալ, որ նման ճգնաժամային իրավիճակում առողջապահության ոլորտի պատասխանատուն քաղաքական գրառումներ է կատարում։

168.am

 

← Վերադառնալ ցուցակին