|
|
Կուսակցությանը անդամ կարող են լինել 18 տարին բոլորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք` առանց Կուսակցության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:
Համաձայն Կուսակցության կանոնադրության, Կուսակցության անդամները պետք է ընդունեն Կուսակցության ծրագիրը, գործեն Կանոնադրության շրջանակներում եւ չհանդիսանան այլ կուսակցության անդամ:
Կուսակցությանն անդամագրվում են անձնական դիմումի համաձայն.
- կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
- կուսակցության մարզային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
- կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ:
 Կուսակցության անդամը անդամագրվում է կուսակցության որեւէ սկզբնական կազմակերպության: Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է):
Կուսակցության անդամն իրավունք ունի՝
- ընտրել եւ ընտրվել կուսակցության եւ տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների մշտապես գործող ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում, տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմիննեի գործունեության վերաբերյալ, վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ,
- կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ,
- մասնակցել այն ժողովին եւ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,
- դուրս գալ կուսակցության շարքերից՝ իր դիմումի համաձայն,
- բողոքարկել կուսակցության սկզբնական, տարածքային եւ մարզային մարմինների որոշումները վերադաս մարմիններում:
Կուսակցության անդամը պարտավոր է ՝
- գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում,
- կատարել կուսակցության վերադաս մարմինների որոշումները,
- մասնակցել իր սկզբնական կազմակերպության ժողովներին եւ միջոցառումներին:
|
|