president_am
gov_am
parliament_am
parliament_nkr
image image

   Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հիմնադրման իսկ սկզբից կարեւոր է համարել հասարակությանը ծանոթացնել իր գաղափարախոսությանն ու դրանից բխող մոտեցումներին: Կուսակցության գաղափարախոսությունը, որը հիմնվում է Գարեգին Նժդեհի ու իր գաղափարակիցների կողմից առաջադրված Ցեղակրոն ու Տարոնական ուսմունքների վրա, ներկայացվել է «Փարոս Հայաստանի» (1990թ.), «Հանրապետական» (1991-1998թթ.) պաշտոնաթերթերում, «Ժամանակ» (1999-2002թթ.) թերթում, «Ազգայնական մատենաշարի» (1996-1997թթ.) հրատարակումներում, գաղափարախոսական բովանդակությամբ մի շարք գրքերում ու ժողովածուներում:





    Կուսակցության նախաձեռնությամբ 1996 թ.-ից սկսվեց հրատարակվել «Ազգայնական մատենաշարը»` թվով 9 գրքույկ, որը նպատակ ունի ներկայացնել մեր հասարակությունում ընթացող երեւույթների նկատմամբ հայ ազգայնականությունից բխող դիրքորոշումները, հաշվի առնելով ինչպես անցյալի տեսական արժեքները, այնպես էլ արդի պայմաններից բխող իրողությունները: Մատենաշարում եւ Կուսակցության մյուս հրատարակություններում ՀՀԿ որդեգրած գաղափարախոսությունը ներկայացված է ըստ բնագրերի` առանցքային դարձնելով Ցեղակրոն եւ Տարոնական ուսմունքների գաղափարախոսներ Գ. Նժդեհի եւ Հ. Ասատրյանի տեսական ժառանգության լուսաբանումը: Խոր ուսումնասիրության են ենթարկված մեր պատմության վերջին հարյուրամյակի ընթացքում ազգային գաղափարախոսության դրսեւորումները` միաժամանակ փորձ է արված դրանց արդիականացման, վերաիմաստավորման ուղղությամբ:




2003 թ.-ի մարտից ՀՀԿ-ն թողարկում է «Հանրապետական» գաղափարա-քաղաքական, վերլուծական հանդեսը: Այն արտահայտում է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները ժամանակակից աշխարհում կատարվող գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ տարածաշրջանային գործընթացների հանդեպ, միաժամանակ` տալով համարժեք գործողությունների առաջարկներ: Հանդեսում էական տեղ է հատկացված ազգայնականության պատմությանը եւ գաղափարախոսությանը վերաբերող հարցերին:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ ©Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Էջի սկիզբ