ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՀԱՏ
- Մարդկութիւն:
Փորձեցէ՜ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ
պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի
դիմազուրկ զանգուածի:
- Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ
իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ: Ազգային
հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին:
Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել:
Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:
- Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով` շահում է թէ՜ մէկը, թէ՜
միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը ՙհամամարդկայինին՚ զոհելով`
կորցնում է թէ՜ ազգը, թէ՜ մարդկութիւնը: Ո՜չ թէ մարդն, ընդհանրապէս, որ
անգոյ մի բան է, այլ` դիմագծօրէն ազգային մարդը, որ խորհում էր
ազգութեան միջոցաւ. մարդը, որ բովանդակում է իր հայրենի բնութիւնն ու
պատմութիւնը: Օրուայ մարդը, աշխարհաքաղաքացիական խորթա ցուցիչ
վարդապետութիւնների ազդեցութեան տակ, կորցնելու վրայ է իր իրական
հոգեւոր կերպարանքը, իր բնացեղային էութիւնը: Անհրա ժեշտ է մի արմա -
տական յեղափոխութիւն, մի դարձ անարիւն վերացական մարդկայնու -
թիւնից` դէպի օրգանականը, դէպի ցեղա մարդը - իրակա՜ն մարդը, որն իր
հողին եւ ցեղին կապուած է իր էութեան բոլո՜ր թելերով:
- Եւրոպական մարդկութիւն՚ (ԺԸ. եւ ԺԹ. դարերի), ՙՀամաշ խարհային
մարդկութիւն՚ (Ի. դարի) - ես չեմ հաւատում ո՜չ մէկին, ո՜չ էլ միւսին: Եթէ
գոյութիւն ունեցած լինէր եւրոպական մարդկութիւն` տեղի պիտի
չունենային եւրոպականութեան համար դարերով ասիական խաւար
ոյժերի դէմ ճակատած մեր ժողովրդի աննախընթաց ջարդերը:
- Անհատ: Դասակարգային սոցիալիզմը, քարոզելով սէր դէպի հեռաւորը - երμ
համազգի մերձաւորների մեծագոյն մասը վատասերւում էր թշուառութեան
մէջ - հակամարտութեան մէջ դրեց անհատն ու հաւաքականութիւնը, եւ
այսպիսով խախտեց ազգն իբրեւ հոգեւոր ամբողջութիւն:
Անհա՜տ, դու ազատ ես երջանկութիւնդ կառուցելու անգա՜մ նման -
ներիդ դժբախտութեան վրայ - այս էր երէկ եւ է՜, մասամբ, եւ այսօր: Իրերի
այդ անբնական ու անբարոյական դրութեան մէջ, մարդկային բարոյական
միտքը որդեգրեց ընդհանրապաշտութիւնը (ունիվերսալիզմը) իբրեւ
հակոտնեայ` անհատապաշտական լիբերալիզմի:
Անհա՜տ, ոյժերդ միացո՜ւր արիւնակիցներիդ ոյժերին` յանուն մեծ
ամբողջի երջանկութեան - ա՜յս է օրուայ եւ վաղուայ ընկերային հրա մա -
յականը: Այլ խօսքով` անհատն իր բարիքը պիտի փնտռէ հան րու թեան
բարօրութեան մէջ: Ո՜վ հակադրում է անհատն ընդհան րութեան`
մեղանչում է թէ՜ մէկի, թէ՜ միւսի դէմ: Ազգի կեանքից, բովանդակութիւնից
դուրս ոչինչ է անհատը:
Ընդհանրականութիւնն է կամուրջ ձգում անհատների էութեանց միջեւ:
Եւ ոգեխառնուելով միայն անհատը դառնում է հոգեւոր անձ նաւորութիւն -
արժէքաստեղծ ոյժ: Դասակարգային վարդապետութիւն ները, պառակ -
տելով ազգը, զայն վերածում են դիմազուրկ զան գուածների: Զանգուածն
սպանում է ցեղազգացումը, առանց որի անհատի մէջ մեռնում է նաեւ
ազգականութեան զգացումը: Ահա՜ թէ ինչո՜ւ մենք ժխտում ենք լիբերա -
լիստօրէն խորհող եւ գործող անհատն ու դասակարգը եւ դաւանում ազգն
իբրեւ արժէքային ամբողջութիւն:
- Գ. ՆԺԴԵՀ
-