Ծնվել է 1956թ., փետրվարի 16, Տավուշի մարզ, ք.Բերդում:
2011թ. ապրիլի 26-ին ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,
2011թ. մարտի 9-ից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
2008-2011թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական,
2005-2008թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
2001-2005թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ,
2000-2001թթ.` ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն, խորհրդական,
1999-2000թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարություն, բաժնի պետ,
1998-1999թթ.` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ,
1991-1994թթ. և 1996-1998թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ,
1988-1991թթ.` ՀՀ ՊետՇին, բաժնի պետ,
1981-1982թթ. և 1985-1988թթ.` Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ:
1994-1996թթ.` սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,
1982-1985թթ.` սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,
1979թ.` գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և գործուղվել ասպիրանտուրա: Ստացել է նաև իրավագետի որակավորում,
1974թ.` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ,
1974թ.` գերազանցությամբ ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ,
2007-2010թթ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտական ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,
2006թ. և 2007թ.` պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,
2006թ.` ստացել է պրոֆեսորի կոչում,
2006թ.` ընտրվել է Բնապահպանության և Կենսագործունեության Անվտանգության Գիտությունների Միջազգային Ակադեմիայի անդամ,
2005-2007թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարաման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ ,
2003 թվականից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ,
2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դացընթացներին, Ավստրիա,
1996թ.` ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ,
1979-1981թթ.` ծառայել է Խորհրդային բանակում,
Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների:
2012թ.` Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ,
1998թ.` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
Ամուսնացած է, ունի 2 որդի: