Հովսեփյան Հովհաննես Աշոտի

Հովսեփյան Հովհաննես Աշոտի

Ծնվել է 1973թ. հունվարի 28-ին Իջևան քաղաքում:
1980թ. ընդունվել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոց:

1988թ. զուգահեռ աշխատել է Կիրովականի մորթու ֆաբրիկայում, սկզբում՝ որպես խառատի աշակերտ, իսկ հետագայում` որպես առաջին կարգի խառատ:

1988-1990թթ.աշխատել է Կիրովականի կարի արտադրական միավորման «Տաթևիկ» կոոպերատիվում:

1990թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

1996-1998թթ. ուսանել է ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում:

1996թ. աշխատանքի է անցել ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ սկզբում զբաղեցնելով առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի և ապա՝ պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի խորհրդատուի պաշտոնները:

2002-2003թթ. հանդիսացել է ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ:

2003-2004թթ. դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

ՀՀ Նախագահի կարգադրությամբ 2002թ. նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում:

2006թ. մարտի 1-ից  մինչև 2007թ. փետրվարի 26-ը աշխատել է «Ալյանս խորհրդատվական կենտրոնում»՝ որպես նախագահ:

2007թ. փետրվարի 26-ից – 2007թ. դեկտեմբերի 22-ը աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական:

2007թ. դեկտեմբերի 22-ից - 2008թ. մայիսի 26-ը աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ:

2003թ. մարտի 27-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

10 գիտական հոդվածների հեղինակ է:

ՀՀ Նախագահի 2003թ. հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2008թ. նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ:

2007թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: