Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի

Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի

Ծնվել է 1963թ. մարտի 9-ին Երեւանում:

1988թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980-1982թթ. աշխատել է Երեւանի «Ալմաստ» գործարանում` որպես էլեկտրամոնտյոր,
1985-1988թթ.` Երեւանի սննդի թիվ 7 միավորումում` բանվոր,

1988-1991թթ.` հաշվապահ:
1991-1993թթ. եղել է «Հայծխախոտ» միավորումում տնօրենի տեղակալ,
1993-1995թթ.` գլխավոր ճարտարագետ,
1996-1999թթ.` Ավանի թաղապետ,
1998թ.` «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահ:

2002 թ.- ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից:

2012թ. մայիսից-հուլիս Ազգային Ժողովի պատգամավոր

Գործարար

Ամուսնացած է, ունի երեք երեխա: