Հակոբյան Վահե Մաքսիմի

Հակոբյան Վահե Մաքսիմի

ՀՀԿ խորհրդի անդամ

 Ծնվել է 1977 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզ, ք. Քաջարանում

Կրթություն
1994-1999 թթ. – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում
1999- 2003 թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն
1999 թ. - «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ
2000-2002 թթ.- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ
2003-2004 թթ. - «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն
2004-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)
2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)
2012 թ. մայիսի 6 - ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից
2013-2014 թ.թ. ՀՀ Սյունիքի մարզպետ
2014թ. սեպտեմբերի 9-2014թ. Նոյեմբերի 21- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Գործարար

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: