ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Երևան քաղաքում`մանկավարժի ընտանիքում:
Միջնակարգ կրթություն ստացել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցում:
1989-1994թթ.սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
1994 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը անցել է ինտերնատուրա`ստանալով բժիշկ ստոմատոլոգի որակավորում:
2004-2008թթ-ը սովորել և ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ասպիրանտուրան:
2010 թվականի ապրիլի 28-ից հանդիսանում է միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի թղթակից անդամ`ակադեմիկ:
1995 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 1997 թվականի հունվարի 5-ը աշխատել է Երևան քաղաքի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում,որպես ընդհանուր բժիշկ ստոմատոլոգ:
1997 թվականի հունվարի 5-ից մինչև 2002 թվականի հունիսի 10-ը զբաղեցրել է նույն պոլիկլինիկայում գլխավոր բժշկի/տնօրենի/ տեղակալի պաշտոնը:
2002 թվականի հունիսի 11-ից մինչև 2004 թվականի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2004 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 30-ը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կրթության ,գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
2010 թվականի նոյեմբերի 30-ից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
2004 թվականի մարտի 29-ից հանդիսանում է ՀՀ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ:
ՀՀ պաշտպանության նախարարի 25.03.2004թ. թիվ 253 հրամանի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է պատվոգրի:
2004 թվականին ՀՀ ԱՆ ենթակայության միջին բժշկական ուսումնական հաստատություններում և միջին բժշկական կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներում ստուգումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից արժանացել է պատվոգրի:
2005 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի կողմից արժանացել է շնորհակալագրի`անկախության տոնի առթիվ և հանրությանը մատուցած ծառայությունների համար:
2012 թվականին ՀՀԿ նախագահի կողմից`կուսակցական,հասարակական-քաղաքական գործունեության համար արժանացել է պատվոգրի:
Զինվորական կոչում`լեյտենանտ:
Ամուսնացած է,ունի երկու երեխա: