Կարախանյան Վազգեն Ղուկասի

Կարախանյան Վազգեն Ղուկասի

Ծնվել է 1946թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում:

1965-1968թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը): Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003թ.):

1968թ. աշխատել է Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում՝ տեխնիկ, 1970-1972թթ. «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ, 1972-1977թթ. Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ: 1977-1981թթ.՝ «Աբովյանշին» տրեստում վարպետ, 1981-2003թթ. Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում՝ բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ.ից ՀՀ ԱԺ աշխ. ղեկավարի խորհրդական է

Ամուսնացած է, ունի չորս երեխա: