Զաքարյան Համլետ Ավետիսի

Զաքարյան Համլետ Ավետիսի

Ծնվել է 1944թ. մարտի 10-ին ՀՀ Տավուշի մարզում:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1968-1984թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանում, 1984-1991թթ.` Հայաստանի Կոմկուսի կենտկոմի աշխատակազմում: 1992թ. հիմնադրել է Երեւանի էկոլոգիական ինստիտուտը:

Չորս ակադեմիաների ակադեմիկոս է, ժուռնալիստների միջազգային միության անդամ:

ՀՀԿ Արաբկիրի տարածքային խորհրդի գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ:

2011-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր, պրոֆեսոր

 

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: