Մինասյան Գագիկ Ենգիբարի

Մինասյան Գագիկ Ենգիբարի

ՀՀԿ ԳՄ անդամ

Ծնվել է 1950թ. ապրիլի 5-ին Երեւանում:

1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: ԷՀՄ ճարտարագետ:

1972-1997թթ. ԵրՄՄԳՀԻ-ում աշխատել է ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ:

1998-1999թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:

1997-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Հանրապետություն» միավորում): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

07.06.2007- առ այսօր` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

ՀՀԿ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: