Խաչատրյան Վարդան Ժորայի

Խաչատրյան Վարդան Ժորայի

Ծնվել է 1959թ. ապրիլի 6-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

1975-1980թթ. սովորել է Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտում:

1982-1985թթ. եղել է Մոսկվայի է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտ:

1980-1983թթ. եղել է Հայաստանի «Հանքային ջրեր» ա/մ ինժեներ:

1983-1985թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ինժեներ :

1985-1990թթ. եղել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրատեխնիկական բաժնի վարիչ:

1990-1992թթ. եղել է ՀՍՍՀ սննդի նախարարության «Զովք» ա/մ արտադրամասի պետ, «Զովք» գործարանի տնօրեն:

1992-1995թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ:

1995թ. եղել է ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1998-1999թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ ֆինանսաբյուջետային վարչության պետ:

1999-2000թթ. եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2000թ. նոյեմբերից եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

2008թ. մայիսի 31-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: