ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1 oգոստոսի 1956թ., ք. Գորիսում:
1991-1995թթ. - Գորիսի «Սյունիք» ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետ, մասնագիտացումը` տնտեսագետ-մենեջեր։
2000-2003թթ. - Պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» ֆակուլտետ, որակավորումը` պետական ծառայող։
1973-1974թթ. – Գորիսի ավտոնորոգման գործարան` մեխանիկ։
1976-1988թթ. – Գորիսի ավտոնորոգման գործարան` մեխանիկ։
1992-1994թթ. – Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար։
1994-1996թթ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ։
1996թ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
1996-1999թթ. - Գորիսի քաղաքապետ։
1999-2004թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
2004-2013թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզպետ։
2014-2016թթ.- ՀՀ Սյունիքի մարզպետ:
ՀՀ զինված ուժերի գնդապետ է։ Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական ծառայություն» մեդալներով, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» և «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երկու դուստր։