ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1958թ. մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում:
1989թ. ավարտել է Կիևի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիան:
1976-1977թթ. աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում:
1982-1996թթ. աշխատել է Ուկրաինայում:
1996-1999թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար:
1999-2003թթ.` Գեղարքունիքի փոխմարզպետ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
11.07.2008-22.08.2008թ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
22.08.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:ՀՀԿ խորհրդի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
31.05.2012թ. ընտրվել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ:
2003 թվականից` ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ:
Ծառայել է Խորհրդային բանակում: ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի կողմից՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով, գյուղատնտեսական նվաճումների համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, համագործակցության ամրապնդման համար՝ ՀՀ ոստիկանության մեդալով:
2012 թ. հունիսի 28-ից ՀՀ Գեղարքունիքի մարզպետն է։
Ամուսնացած է, ունի չորս երեխա և մեկ թոռ: