Մնացականյան Մնացական Անդրանիկի

Մնացականյան Մնացական Անդրանիկի

Ծնվել է 1959թ, 7 փետրվարի Թալինում:

1982թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Ճարտարագետ-անասնաբույծ:

1976-1977թթ. Թալինի անասնապահական խորհրդային տնտեսությունում աշխատել է բանվոր: 1982-1983թթ. Գառնահովիտի խորհրդային տնտեսությունում` գլխավոր անասնաբույծ: 1984-1992թթ. Թալինի գյուղվարչությունում, ապա ագրոարդյունաբերական միավորումում աշխատել է որպես ավագ մասնագետ: 1993-1995թթ. եղել է «Թալին-3» գյուղմթերքների արտադրության կոոպերատիվի նախագահ: 1995-2002թթ. աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային-ճանապարհային ընկերության տնօրեն: 2002-2012թթ. եղել է Թալինի քաղաքապետ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 15 ընտրատարածքից:

Գործարար:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: