Գրիգորյան Արտակ Աշոտի

Գրիգորյան Արտակ Աշոտի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1967թ. հոկտեմբերի 30-ին Մարտունի քաղաքում:

1992թ. ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը:

2002թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

2004թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

1992-1994թթ. եղել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր:

1992-1997թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ:

1995-1999թթ. եղել է Հայաստանի ուսանողության հանրապետական խորհրդի նախագահ:

1997-2001թթ. եղել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ:

1999թ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

2001թ. աշխատում է ԵՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս:

2004թ. աշխատում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ:

1999թ. հիմնադրել եւ ղեկավարում է «Գիտակրթական եւ ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

1999թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2010թ. մայիսից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարն է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: