ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1950 թ. հունվարի 21-ին ք. Երևանում:
1967-1973 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում:
1973-1974 թթ. աշխատել է Երևանի "Աստրո" օպտիկա-մեխանիկական գիտաարտադրական միավորում` ինժեներ,
1974-1976 թթ. - Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊի)` գիտահետազոտական բաժնի ինժեներ,
1977-1982 թթ. - ԵրՊի` ուսումնահաշվողական լաբորատորիայի ավագ ինժեներ,
1982-1988 թթ. - ԵրՊի` մեքենաների մասերի ամբիոնի ավագ դասախոս,
1988-1994 թթ. - ԵրՊի` մեքենաների մասերի ամբիոնի դոցենտ,
1994-1996 թթ. - ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ,
1996-1999 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմ` սոցիալ-տնտեսական փորձագիտական ծառայության գլխավոր մասնագետ,
1999-2000 թթ. - ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` մասնավորեցման նախապատրաստման բաժնի պետ,
2000-2003 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` մասնավորեցման գլխավոր վարչության պետ,
2003-2004 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` մասնավորեցման վարչության պետ,
2004-2007 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ,
2007-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
2007-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ,
2008-2013 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, "Անդրանիկ Օզանյան" մեդալով:
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 29 գիտական աշխատությունների և գյուտերի հեղինակ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: