Սարգսյան  Արմեն Գրիգորի

Սարգսյան Արմեն Գրիգորի

Ծնվել է 1962 թվականի փետրվարի 24-ին, Երևանում:
1969-1979թթ. սովորել է Երևանի թիվ 110 միջնակարգ դպրոցում:
1979-1980թթ. սովորել է Երևանի թիվ 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում:
1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1997-2001թթ. սովորել է Երևանի ֆինանսաբանկային-բորսայական համալսարանում`ստանալով իրավաբանի որակավորում:
2001-2004թթ սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ` ստանալով պետական ծառայողի որակավորում:
1982-1997թթ. աշխատել է «Հայէլեկտրամեքենա» գործարանում` որպես վարպետ, ավագ վարպետ, տեղամասի պետ, ապա` արտադրամասի էներգետիկ:
1997-2000թթ. աշխատել է Շենգավիթի թաղապետարանում` որպես ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2000-2001 թթ. աշխատել է «Երևանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Շենգավիթ » մասնաճյուղում ` որպես փոխտնօրեն:
2001-2002թթ. աշխատել է Շենգավիթի թաղապետարանում` որպես ոչ բնակելի տարածքների շահագործման բաժնի պետի տեղակալ:
2002-2009թթ. եղել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ընկերության փոխտնօրեն:
2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում`որպես առևտրի և սպասարկումների վարչության պետ:
05.12.2011թ.-ին նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 1991 թվականից, ՀՀԿ խորհրդի անդամ ` 2012թ.-ից:
Մասնակցել է ՀՀ պաշտպանության և Արցախի ազատագրման մարտական գործողություններին, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» , «Մարտական ծառայություն», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» մեդալներով, «Մարտական գործողությունների մասնակից» շքանշանով և այլ պարգևներով:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: