Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի

Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի

Ծնվել է 1952թ. նոյեմբերի 8-ին Երեւանում:

1978թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1974թ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում հանգուցակապող:

1974-1977թթ. նույն կոմբինատում` փականագործ:

1977-1978թթ.` Երեւանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա ճարտարագետ:

1979թ.` «Հայուղեւորտրանս»-ի ավագ տնտեսագետ:

1979-1980թթ. եղել է Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ:

1980-1983թթ.` Երեւանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ:

1983-1992թթ.` Երեւանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ:

1988թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն): Ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ:

1990թ. ընտրվել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:

1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2002թ. ընտրվել է Երեւանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 48 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք):

19.06.2007-11.07.2007թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

11.07.2007-06.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքի:

1996թ. պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: