ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ նախագահի տեղակալ
Ծնվել է 1960թ. հունվարի 29-ին Կիրովականում (Վանաձոր)։
1967-1977թթ` Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց:
1977-1978թթ.` ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան:
1978-1980թթ.` ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, պլանավորման և տնտեսության ֆակուլտետ։
1980-1983թթ.` ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ։
1983-1987թթ.` ասպիրանտուրա Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը։
Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
1994թ.` «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ, ք. Վաշինգտոն, ԱՄՆ։
1996-1997թթ.` «Բանկերի արդյունավետ կառավարում», տնտեսական զարգացման ինստիտուտ, Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԱՄՆ։
2005թ.` ք. Երևան, դեկտեմբերի 2-ին շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
1987-1990թթ.` տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար։
1988-1993թթ.` երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհուրդ, նախագահ։
1990-1991թթ.` տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր։
1990-1995թթ.` ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ:
1995-1998թթ.` Հայաստանի բանկերի ասոցիացիա, նախագահ։
1995-2008թթ.` անցումային հասարակության հետազոտության ինստիտուտ, տնօրեն։
1998թ. մարտի 3-ից` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ։
2005թ. մարտի 2-ից` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)։
2005-2007թթ.` միջպետական բանկի խորհրդի նախագահ։
2008-2014թթ` ՀՀ վարչապետ։
2009թ. նոյեմբերից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:
2013 թվականի ապրիլի 19-ին վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում:
2014թ. հունիսի 26-ից ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ամուսնացած է, ունի երեք երեխա,երկու թոռ: