ՀՀԿ Նախագահի տեղակալ
Ծնվել է 1950թ. ապրիլի 1-ին Երեւանում:
1969-1971թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1971-1974թթ. աշխատել է Երեւանի ավտոպահեստամասերի գործարանում` որպես արտադրամասի հերթափոխի պետ:
1971 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ: 1974-1984թթ. դատապարտվել է ազատազրկման` հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:
1984-1990թթ. աշխատել է Երեւանի մի քանի գործարաններում` տարբեր պաշտոններում:
2002-2007թթ. աշխատել է ՀՀ վարչապետի օգնական:
2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2000թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2005թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով եւ ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: