Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի

Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի

Ծնվելէ 1967թ. սեպտեմբերի 3-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում:
1974-84 թթ. սովորել և ավարտել է Հայկաշենի միջնակարգ դպրոցը:
1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը:
1996թ.՝ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները:
2001թ.՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները:
2006թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ «Պետության ռազմական անվտանգություն»մասնագիտությամբ:
1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Ղարաբաղյան շարժման մասնակից է: 1989թ. ստեղծե է կամավորական ջոկատ, պաշտպանել Հայաս­տանի սահմանամերձ շրջանները, մարտնչել Արցախի ազատագրության համար: Իր հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծիվ-10» գումարտակը և օպերատիվ խումբը մարտնչել են Քելբաջարի, Կուբաթլուի, Զանգելանի ազատագրման ճակատամարտերում:
1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:
2000թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում: ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Արիության մեդալով (1994թ.), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (1996թ.) և «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ.) մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» (1997թ.), «Դրաստամատ Կանայան» (2007թ.), «Անբասիր ծառայության համար»1-ին և 2-րդաստիճանի (2003թ., 2004թ.) մեդալներով:
2007-2012թթ. ընտրվելէ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել:
2012-2017թթ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժովի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: