Կիրակոսյան Անահիտ Մինասի

Կիրակոսյան Անահիտ Մինասի

Ծնվել է 1950թ. օգօստոսի 31-ին Ղրղզստանի Մայլիսու քաղաքում:

1956թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան:

1968թ. ավարտել է Երևանի թիվ 11 միջնակարգ դպրոցը:

1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

1973-1992 թթ. աշխատել է Համամիութենական էլտեխնիկական ինստիտուտի Երևանի բաժանմունքում` որպես ինժեներ-տնտեսագետ:

1992-1996 թթ. աշխատել է ՀՀ մաքսային տեսչությունում` որպես տեսուչ:

1996-1999 թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի հողի գույքի կադաստրի վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ պետգնումների գործակալությունում` որպես աշխատակազմի ղեկավար:

2006 թվականից առ այսօր աշխատում է Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ում` որպես ընդհանուր բաժնի պետ:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

1968թ. եղել է ընդհատակյա Ազգային Միացիալ կուսակցության երդվյալ անդամ։

1993թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

1997թ. ընտրվել եւ մինչ օրս հանդիսանում է ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած չէ: