Ծնվել է 1962 թվականի հունվարի 25-ին Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում:
Ավարտել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը։
1981-1986 թթ.-ին սովորել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետում:
1987-1989 թթ.-ին աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ:
1989-1993 թթ.-ին աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ։
1992 թվականին ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1993 թվականին աշխատել է Քաղխորհրդի գործկոմում` որպես սոցիալական ապահովության բաժնի պետ։
1995 թվականին ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն։
1997 թվականին դարձել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
1998 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
2002-2018 թթ.-ին զբաղեցրել է Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը:
2022թ.–ի փետրվար ամսից հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
1. ՀՀ նախագահի կողմից՝ «Անանիա Շիրակացի» մեդալով,
2. ՀՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայության» մեդալով,
3. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
4. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի 4 զավակ և 2 թոռ: