Ծնվել է 1989 թվականի մայիսի 7-ին, քաղաք Երևանում:
Կրթություն
1995-2003թթ․ Երևանի Մ․ Աբեղյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց
2003-2005թթ․ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարան
2005-2009թթ․ ՀՊՄՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետի «կենսաբանություն» բաժնի բակալավրիատ
2009-2011թթ․ ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «կենսաբանություն» բաժնի մագիստրատուրա
2011-2014թթ․ ՀՊՄՀ մանկավարժության տեսության և պատմության ամբիոն, ասպիրանտուրա
2014թ․ Մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան
2018թ․ Դոցենտի գիտական կոչում
Աշխատանքային փորձ
2009–2010թթ․ «Մակսեդան – օտար լեզուների դպրոց», ուսուցիչ
2011–2012թթ․ Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոց, ուսուցիչ
2017-2020թթ․ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան վարժարան, ուսուցիչ
2018-2019թթ․ «Հայ կրթական հիմնադրամ», ուսուցիչ
2013-2014 թթ․ ՀՊՄՀ, գիտական թեմայի ղեկավար
2014թ․- առ այսօր ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի դասախոս
2014–2015թթ․ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ
2015–2016թթ․ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի ՏՏ բաժնի մասնագետ
2016թ․ ՀՀ ԿԳՆ ԿԱԻ, ուսուցիչների պարբերական վերապատրաստման ծրագրի դասախոս
2016թ․ Երիտասարդ գիտնականների միջազգային ամառային դպրոցի համակարգող
2017-2018թթ․ «Իմ դպրոց» կրթական էլեկտրոնային պորտալ, «կենսաբանություն» առարկայի մասնագետ
2018թ․ ՀՊԲՀ, բժիշկների որակավորման բարձրացման պարբերական ծրագրի դասախոս
2021թ․ ՀՀ ՊՆ մարշալ Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի անձնակազմի որակավորման բարձրացման ծրագրի դասախոս
Հասարակաքաղաքական գործունեություն
2006թ.-ից – առ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ
2008 – 2010թթ․ ՀՊՄՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ
2006–2010թթ․ ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամ
2012 – 2021թթ․ «ՄԵՆՔ – երիտասարդ նորարարների կենտրոն» ՀԿ համանախագահ
2013-2015թթ․ «Հայտնիր քո կարծիքը» բանավեճի դպրոցի ղեկավար
2017թ․ ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանավարտ
Հեղինակել է 10-ից ավել գիտական հոդված, մեկ ուսումնական ձեռնարկ, խմբագրել 3 դպրոցական դասագիրք, վերապատրաստվել է «Новое поколение», Erasmus +, EU, NDI, UN, Twinning ծրագրերով։ Ամուսնացած չէ։