Ծնվել է 1985թ. ապրիլի 27-ին Երեւանում:
2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի սպա:
2006թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ (բակալավր):
2010թ.՝ Երեւանի մենեջմենթի համալսարանը ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ (մագիստրոս):
2011թ.՝ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը:
2005-2006թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2009-2012թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ վերլուծության կենտրոնի տնօրեն: 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի դասախոս է:
2017-2020թթ.՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: 2018-2020թթ. դասավանդել է Արցախի պետական եւ Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում: 2020-2021թթ.՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, համահիմնադիր:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
ՀՀԿ պաշտպանության, անվտանգության և Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահ:
Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ ), ԱԺ պատվո (2016թ.), «Մարտական ծառայություն» (2020թ., ԼՂՀ) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: