ՀՀԿ խորհրդի անդամ
1․ Ծնվել է 1971թ-ի հունվարի 1-ին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում։
2․ 1978թ-1988թ սովորել է Ուջանի միջնակարգ դպրոցում։
3․ 1989թ-1994թ սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի <<հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և ՏԳՎ>> բաժնում։
4․ 1988թ-1989թ աշխատել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղի սովխոզում՝ որպես բանվոր։
5․ 1994-1995թ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
6․ 1995թ դեկտեմբեր -1996թ հունվար աշխատել է Աշտարակի հարկային տեսչությունում, որպես հարկային տեսուչ։
7․ 1997թ-1999թ աշխատել է ,,ԷՌԱ,, ԱՁ-ում (նախկին Աշտարակի կարի ֆաբրիկա), որպես գլխավոր հաշվապահ։
8․ 1999թ աշխատել է Հուշարձանների պահպանության վարչության ,,Հուշարձանների վերականգնման կենտր․ արվեստանոց,, ՊՓԲԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ։
9․ 1999թ-2000թ համատեղության կարգով աշխատել է ,,ԱՍՏ,, ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ։
10․ 2000թ-2010թ աշխատել է ,,Արսեմի,, ագրոարդյունաբերական միավորում ՍՊԸ-ում (դեղերի արտադրություն), որպես գլխավոր հաշվապահ։
11․ 15․09․2006թ մինչ այժմ ՀՀԿ գլխավոր հաշվապահն է։
12․ 2010թ եղել է Ուջանի «Զորավար Անդրանիկի» անվան միջնակարգ դպրոցի խորհրդի անդամ։
13․ 2016թ-2019թ Ուջանի «Զորավար Անդրանիկի» անվան միջնակարգ դպրոցի խորհրդի նախագահ։
14․ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
24․01․2022թ ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։