ՀՀ Արմավիրի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 2 հունվարի 1949թ., ՀՀ Արմավիրի մարզ, Հոկտեմբերյանի շրջան, գ. Այգեշատում:
1967-1972թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, մասնագիտացումը` իրավաբան։
1975-1976թթ. - Էջմիածնի ներքին գործերի բաժին` ԲԽՍՍ բաժանմունքի տեսուչ:
1976-1980թթ. - ԽՍՍՀ ներքին գործերի մինիստրություն` ԲԽՍՍ վարչության տեսուչ,
ավագ տեսուչ:
1980-1986թթ. - Երևանի ներքին գործերի վարչության ԲԽՍՍ բաժին` բաժանմունքի պետ:
1986-1987թթ. - Երևանի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժին` բաժանմունքի պետ:
1987-1992թթ. - Երևանի 26 կոմիսարների շրջանի ներքին գործերի բաժին` պետի տեղակալ, Արաբկիրի ներքին գործերի բաժնի պետ:
1992-1993թթ. - ՀՀ ներքին գործերի նախարարության կադրերի վարչություն` սոցիալ-
իրավական բաժնի պետ:
1993-1994թթ. - Գորիսի ՆԳ բաժնի պետ:
1994-1995թթ. - Մասիսի ՆԳ բաժնի պետ:
1995-1996թթ. - Էջմիածնի ՆԳ բաժնի պետ:
1996-1996թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի պետ:
1996-1999թթ. - Լոռու մարզային ՆԳ վարչության պետ:
1999-2002թթ. - Երևանի ՆԳ քաղաքային վարչության պետ:
2002-2006թթ. - ՀՀ ոստիկանություն` Սյունիքի մարզային վարչության պետ:
2006-ից` Արմավիրի մարզպետ /պաշտոնը ստանձնել է 2006 թվականի դեկտեմբերի 8-ին/:
Ծառայել է խորհրդային բանակում։ ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր է։ Պարգևատրվել է «Հասարակական կարգի պահպանման», ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի կապակցությամբ, «Մարշալ Բաղրամյան», ՀՀ նախագահի «Մարտական ծառայության», ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ», «Ֆրիտյոֆ Նանսեն», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, ՀՀ երկրապահ կամավորական միության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե հուշամեդալներով։ Բնական և հասարակական գիտությունների Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս է, Եվրոպայում բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք որդի։