Մարտիրոսյան Վաչագան Վաղինակի

Մարտիրոսյան Վաչագան Վաղինակի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 18. 12. 1991թ., ք. Երևանում
 
Կրթությունը
 
2009թ ավարտել է Երևանի Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցը:
2015թ ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի «Ատամնաբուժական» ֆակուլտետի «Ատամնաբուժական գործ» բաժինը, բակալավրիատ:
2017թ  նույն բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան:
2017թ ավարտել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը:
2019թ ավարտել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ավթալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի « Ընտանեկան ստոմատոլոգիա» բաժինը՝ ստանալով բժշկի որակավորում:
 
Մասնակցել է տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին:
 
Աշխատանքային գործունեություն
 
2016-2021թթ ծառայել է ՀՀ ՊՆ ԹԿԿ ՊևՍ դասակի պահպանության ջոկի հրաձիգ:
 
Հասարակաքաղաքական  գործունեություն
 
2014թ առ այսօր ՀՀԿ անդամ է
 
2013-2014թթ զբաղեցրել է Հայկական բժշկական ինստիտուտի ՈՒԽ սպորտի և ազատ ժամանցի կազմակերպման հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
2014-2017թթ զբաղեցրել է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը:
2015-2018թթ հանդիսացել է  ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի անդամ։
 
2016թ առ այսօր հանդիսանում է «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:
2016-2022թթ եղել է ՀՀԿ ԵԿ խորհրդի անդամ:
2017թ եղել է ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր:
2022թ հունվարի 24-ից ՀՀԿ խորհրդի անդամ:
 
Ծառայություն
 
2009-2011թթ ՀՀ Զինված ուժեր
 
Պարգևներ
 
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ,
ՀՀ ԱԺ և մի շարք այլ պատվոգրեր ու շնորհակալագրեր:
 
Ամուսնացած չէ