Թադևոսյան Տաթև Աղասիի

Թադևոսյան Տաթև Աղասիի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1997 թվականին Երևանում

 
2004-2012թթ  սովորել և գերազանցությամբ ավարտել է Ս․Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում։   
2012-2015թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է  Երևանի Հյուսիսային համալսարանին կից գործող ավագ դպրոցում։
 
2011-2014թթ   սովորել է  «Թումո» ՏՏ դպրոցում։
2015-2019թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Օտար լեզուների ֆակուլտետ, անգլերեն լեզու և  գրականություն բակալավր (ավարտել եմ գերազանցությամբ)։
2019թ նոյեմբեր -2020թ հունվար սովորել է «International academy of business» SMM (Social media marketing)։
2019-2021թթ  սովորել և գերազանցությամբ ավարտել է  Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Կրթություն, մասնագիտական մանկավարժություն մագիստրարտուրա (ավարտել եմ գերազանցությամբ)։
2021դեկտեմբեր-2022մարտ սովորել է «Անդրանիկ Մարգարյանի» անվան քաղաքական դպրոցում։
 
Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին։ Հայերենը՝ մայրենի։
2009-2012թթ  եղել է Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ։
2013-2015 թթ    եղել է  Երևանի Հյուսիսային համալսարանին կից գործող ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ։
2016-2018թթ եղել է Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։
 
2018-2019թթ եղել է Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի քարտուղար։
2019թ-առ այսօր   «Արարող սերունդ» նախաձեռնության համահիմնադիր։
2022թ ՀՀԿ Ուսանողական կազմակերպության փոխնախագահ։
2015-2016 ուսումնական տարի եղել էՀայաստանի երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակակիր։
2016-2019թթ եղել է Երևանի Վ․ բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետային խորհրդի անդամ։
 
2016-2019թթ եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտական խորհրդի անդամ։
2017-2019թթ   աշխատել է «Ավազե ամրոց» զարգացման կենտրոնում, որպես անգլերենի ուսուցչուհի։
 
2019-2021թթ աշխատել է  Օտար լեզուների ակադեմիայում, ուսուցման համակարգող, անգլերենի ուսուցչուհի։
2021թ-առ այսօր  աշխատում է ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի հասարակական կապերի գծով օգնական։
2012,2013,2014,2015,2016,2017թթ պարգևատրվել է հավաստագրով՝ Արցախում ամենամյա համահայկական փառատոնի ակտիվ մասնակցության համար։
 2013,2014, 2015, 2016թթ պարգևատրվել է շնրոհակալագրով Երևանի քաղաքապետի կողմից՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների միջոցառումներին մասնակցություն ցուցաբերելու և ներդրած ավանդի համար:
2014,2015,2016,2017թթ պարգևատրվել է հավաստագրով Digitec expo ցուցահանդեսներին կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար։
 
2015թ պարգևատրվել է հավաստագրով  Երևանի առաջին միջազգային կիսամարաթոնի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցելու համար։
2016թ պարգևատրվել է հավաստագրով Վ․ Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՕԼՖ ամենաակտիվ ուսանող լինելու համար։
2016թ պարգևատրվել է  պատվորգրով Առաջին ալիքի նախագծերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար։
 
2017թ  պարգևատրվել է հավաստագրով FAST միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված “Machine learning for discovery sciences” գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար։
2018թ  պարգևատրվել է հավաստագրով ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանի կողմից Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանիի ուսանողական խորհրդի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ուսանողների հետ տարվող աշխատանքներում ցուցաբերած նվիրվածության համար։
 
2022թ պարգևատրվել է հավաստագրով որպես տարվա լավագույն երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր։
 
Ամուսնացած չէ։
 
24․01․2022թ ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։