Ղազարյան Սուսաննա Գրիգորի

Ղազարյան Սուսաննա Գրիգորի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1983 թ. փետրվարի 6-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

 
2000թ.-ին ավարտել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցը:
2000-2002թթ. ընդունվել եւ ավարտել է Ալավերդու պետական քոլեջի <<Իրավագիտության>> բաժինը:
 
2003-2009 թթ. ընդունվել եւ ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի <<Նախադպրոցական մանկավարժություն եւ հոգեբանություն>> բաժինը գերազանցության դիպլոմով:
2003-2007թթ. աշխատել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում որպես <<Կյանքի հմտություններ>> առարկայի ուսուցչուհի:
 
2008-2010թթ.աշխատել է <<Ավանի մանկապարտեզներ>>  ՀՈԱԿ թիվ 6 մանկապարտեզ հիմնարկում որպես դաստիարակ:
2010թ.-ին աշխատել է Երեւանի հ.20 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում որպես դաստիարակ:
 
2010թ.-ից աշխատում է <<Ավանի մանկապարտեզներ>>  ՀՈԱԿ հ.55 մանկապարտեզում որպես մեթոդիստ (ուսումնական գծով ղեկավարի տեղակալ):
2009-2014թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ասպիրանտուրայի բաժնում: <<Նախադպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկաներ>> ամբիոնի հայցորդ է ,ունի տպագրված հոդվածներ:
 
Պարգեւատրվել է.
 
Աշխատանքային գործունեության ընթացքում մատաղ սերնդի կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրվել է պատվոգրերով եւ շնորհակալագրերով (Ավան վարչական շրջանի ղեկավարի,Երեւան քաղաքի քաղաքապետի,ԿԳ նախարարի,ԱԺ  նախագահի կողմից):
 
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
 
2001թ-ից ՀՀԿ անդամ է: