Սարդարյան Մամիկոն Հայկարամի

Սարդարյան Մամիկոն Հայկարամի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է  1959 թ. քաղաք Երևանում, բանվորի ընտանիքում:

 
1966-1976թթ սովորել և ավարտել է ՀՀ Եղեգնաձորի շրջանի Գետափի միրջնակարգ դպրոցը:
 
1976թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետի Երկրաֆիզիկա բաժինը:
 
1981թ. ավարտել է համալսարանը և ստացել ինժեներ գեոֆիզիկի որակավորում: Նշանակվել է  աշխատանքի Տյումենի մարզում, որտեղ աշխատել է մինչև 1981թ. դեկտեմբեր:
 
1982թ. ապրիլից ընդունվել է աշխատանքի Եղեգնաձորի հակակարկտային ջոկատում որպես տեխնիկ, ապա  ինժեներ, իսկ 1984թ.-ից մինչև 1999թ. աշխատել է որպես ջոկատի հրամանատարի տեղակալ:
 
1992-1994թթ եղել է Եղեգնաձորի շրջանի Գետափ գյուղի գյուղխորհրդի նախագահ:
1998-2001թթ աշխատել է Վայոց ձորի մարզպետարանի բնապահպանության բաժնում:
 
2001թ.-ից անցել է աշխատանքի Վայոց ձորի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում  որպես տնօրենի  տեղակալ, ապա շահագործման բաժնի պետ, տնօրենի խորհրդական, իսկ 2021 թ. ապրիլից որպես տնօրենի տեղակալ կորպորատիվ պաշտպանության գծով:
 
Ամուսնացած է, ունի մեկ ուստր և մեկ դուստր:
1995թ. նոյեմբերից ՀՀԿ անդամ է՝  Եղեգնաձորի շրջանային խորհրդի նախագահ: