Ղուկասյան Արտյոմ Գեորգիի

Ղուկասյան Արտյոմ Գեորգիի

ՀՀԿ խորհրդի անդամ

 Ծնվել է 1972թ. հոկտեմբերի 21-ին Լենինականում:

 
1989թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի մեխանիկայի ֆակուլտետը: Երրորդ կուրսից տեղափոխվել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: Ուսումնառությունն ընդմիջվել է, քանի որ
1994-1997թթ. ծառայել է ռուսական բանակում:
 
1993-1994թթ. աշխատել է Գյումրու Այգիների միավորման տնօրեն
 
2005-2007թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում` նախ որպես տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ, ապա՝ տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության ու անշարժ գույքի կադաստրի եւ բնակկոմունալ տնտեսության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ:
 
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական
ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
 
2015-2018թթ. ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալ: 
Անհատ ձեռներեց:
 
2022թ.-ի հունվարի 24-ից հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ:
 
Ամուսնացած է, ունի երկու երեխա: