ՀՀԿ խորհրդի անդամ
Ծնվել է 1969թ. հունիսի 11-ին Տեղ գյուղում:
1986թ. ավարտել է Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1986-1993թթ. սովորել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետում՝ ստանալով անասնաբույծ-ինժեների որակավորում:
1987-89թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1996-1997թթ. աշխատել է Տեղի գյուղխորհրդում՝ քարտուղար, 1997-99թթ.՝ Տեղ համայնքի գյուղապետի տեղակալ, 1999-2002թթ. եղել է Տեղ համայնքի ղեկավար:
2005-2012թթ. եղել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, 2012-2013թթ՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ:
2013 թվականից Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամանով նշանակվել է գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնում:
2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է Տեղ բազմաբնակավայր համայնքի ղեկավար:
2022թ.-ից աշխատում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամում, որպես Սյունիքի մարզի ծրագրերի համակարգող։
2022թ.-ի հունվարի 24-ից հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ: