Թադևոսյան Նարեկ Արթուրի

Թադևոսյան Նարեկ Արթուրի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1993 թվականի մայիսի 24-ին Երևանում:
 
Կրթություն
 
2000-2009թթ. Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց 
2009-2010թթ. Հյուսիսային համալսարանին կից ավագ դպրոց վարժարան
2010-2014թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ բաժին, բակալավրիատ
2010-2014թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2014-2016թթ. Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի <<Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում>> բաժին, մագիստրատուրա
2014-2017թթ. Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի <<Իրավագիտության>> ֆակուլտետ, մագիստրատուրա
 
Աշխատանքային փորձ
 
2016-2020թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ 
2020թ. - առ այսօր «Լույս» հիմնադրամ, վերլուծաբան
 
Հասարակաքաղաքական գործունեություն
 
2013-2019թթ. ՀՀԿ Արաբկիրի տ/կ երիտասարդական կազմակերպության նախագահ
2013-2017թթ. ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարան, երկրորդ գումարման պատգամավոր
2016թ. <<Բազե>> համահայկական երիտասարդական հավաքի <<Երևան 2>> ջոկատի ղեկավար, որը ճանաչվել է լավագուն ջոկատ Բազե 2016-ում:
2019թ. - առ այսօր ՀՀԿ ԵԿ Երևան խորհրդի նախագահ
2020թ. – առ այսօր ՀՀԿ ԵԿ փոխնախագահ
2022թ. – առ այսօր ՀՀԿ խորհրդի անդամ
 
 
Նարեկ Թադևոսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, Երևանի քաղաքապետի, Երկրապահ կամավորական միության և մի շարք այլ պատվոգրերով և շնորհակալագրերով։ 
 
Ամուսնացած չէ