Ավետիսյան Սուքիաս Հեգելի

Ավետիսյան Սուքիաս Հեգելի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է1959թ. Ապրիլի 28-ին Լենինական (Գյումրի) քաղաքում:
 
1976թ. Գերազանցությամբ ավարտել է թ. 25 միջնակարգ դպրոցը:
1978-1981թթ. ղեկավարել է ուսանողական ջոկատների աշխատանքները Մարիական ԻՀ-ում և Տյումենի մարզում:
1981թ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը՝ ճարտարագետ-շինարար մասնագիտությամբ:
1981թ. Պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԽ <<Աշխատանքային գերազանցության համար>> մեդալով:
 
1981-1982թթ. աշխատել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1982-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984-1989թթ. աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար:
1988թ. Սովորել է Մոսկվայի կոմերիտական բարձրագույն դպրոցում:
1989-1990թթ. աշխատել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ:
1990թ. Ընտրվել է Լենինականի քաղաքային սովետի պատգամավոր:
1990-1999թթ. աշխատել է Լենինականի Մոսկովյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության արտադրական վարչության գլխավոր ճարտարագետ, Գյումրի քաղաքի գործկոմի կոմունալ բնակ վարչության պետ-նախագահի տեղակալ, փոխքաղաքապետ:
 
1995, 1999, 2003, 2008 և 2012թթ.՝ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
1999 և 2001թթ. նշանակվել է ՀՀ նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու հանձնաժողովի անդամ:
1999-2001թթ. եղել է 1999 հոկտեմբերի 27-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
2001թ. Շնորհվել է Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամի, քաղաքագիտության ակադեմիկոսի կոչում:
2001թ. Հիմնել և մինչև 2017թ. գլխավորել է Գյումրու <<Գյումրի>>  մինի ֆուտբոլի ակումբը:
 
2003թ. Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2004թ. Ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան, մի քանի գիտական հոդվածների հեղինակ է:
2004թ. Շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2003-2007թթ. Հայաստան- Կանադա միջխորհրդական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար:
2003-2004թթ. եղել է <<Հայխնայբանկում>>  ավանդադրված ՀՀ քաղաքացիների  խնայողական ավանդների վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
 
2004-2007թթ. Գյումրու թիվ 25 միջնակարգ դպրոցի կառավարման խարհրդի նախագահ:
2005-2018թթ. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ:
2005-2006թթ. Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 2006թ. Հունիսից՝ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2006թ. Հոկտեմբերին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2006-2018թթ-ից Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ:
2011-2018թթ-ից ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ:
2008թ. սեպտեմբերի ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
 
2013-2017թթ. ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախգահ, 2017թ. Էթիկայի հանձնաժողովի նախագահ:
1998թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ , 2008թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ: 2022թ.-ի հունվարի 24-ին վերընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 2006թ. Հայաստանի հանրապետական կուսակցության <<Գյումրի-2>> շրջանային կազմակերպության նախագահ, 2018-2021թթ. Գյումրու շրջանային կազմակերպության նախագահ:
2016թ.պարգևատրվել է ՀՀ Երախտագիտության մեդալով:
2018թ. Հունիսին շնորհվել է դոցենտի կոչում:
2017-2018թթ. աշխատել է ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնօրենի տեղակալ, ուսումնական բաժնի վարիչ:
2019-2021թթ. Ընդհանուր տնտեսագիտության ֆակոլտետի դեկանի պաշտոնակատարն է:
 
Ամուսնացած է, ունի երեք երեխա և 5 թոռ: